Պերույում վայրԷջք կատարելիս բռնկված մարդատար ինքնաթիռը հայտնվել Է տեսանյութում
INTERNATIONAL NEWSԱկանատեսները տեսագրել են Peruvian Airlines ավիաընկերության Boeing 737-300 –ը, որում հրդեհ Է բռնկել Պերուի Խաուխա քաղաքի Francisco Carle օդանավակայանում վայրԷջք կատարելու ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել Է ABC News-ը, միջադեպը տեղի Է ունեցել մարտի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 16:30-ին: Ինքնաթիռում եղել Է 141 ուղեւոր: Երբ օդանավը վայրԷջք Է կատարել, բոլոր մարդկանց տարահանել են: La Republica թերթի տվյալներով՝ տուժել Է առնվազն 26 մարդ, այդ թվում մեկ երեխա, մեկ ուղեւորի հոսպիտալացրել են:
Օդանավակայանը ժամանակավորապես փակել են մեկնաթռիչքի եւ ժամանման համար: Պերուի տրանսպորտի եւ կապի նախարարությունում պարզաբանել են, որ վայրԷջքը եղել Է հարկադրական, ինչի հետեւանքով ինքնաթիռում հրդեհ Է բռնկել: Արտակարգ պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզվում են:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



