NASA-ն ցուցադրել Է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից
МЕЖДУНАРОДНОЕNASA-ն հրապարակել Է «Դեբի» ցիկլոնի տեսագրությունը, որը նկարահանվել Է Միջազգային տիեզերակայանից: Տեսահոլովակը զետեղված Է օդատիեզերական գործակալության YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դեբի» արեւադարձային ցիկլոնն Ավստրալիայի հյուսիս-արեւելքում մոլեգնել Է մարտի 28-ին: Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ Էպիկենտրոնում քամու արագությունը հասել Է ժամում 260 կիլոմետրի:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ քամու պոռթկումներն ընդարձակ սողանքների պատճառ են դարձել Քվինսլենդի նահանգում, ավելի քան 30 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքելու տները:
Ցիկլոնը պատճառել Է լուրջ ավերածություններ, ինչպես նաեւ առաջացրել Է տեղատարափ անձրեւներ:
Մարտի 29-ին տարերքից տուժած տարածաշրջանում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, կտեղա 250 միլիմետր անձրեւ: Իշխանությունները նշում են, որ վտանգի գոտում Է հայտնվել ծովեզերքի՝ 1300 կիլոմետր երկարությամբ տարածքը: Տարերքի հետեւանքով երկրի հյուսիս - արեւելքում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց Էլեկտրականության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



