NASA-ն ցուցադրել Է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից
INTERNATIONAL NEWSNASA-ն հրապարակել Է «Դեբի» ցիկլոնի տեսագրությունը, որը նկարահանվել Է Միջազգային տիեզերակայանից: Տեսահոլովակը զետեղված Է օդատիեզերական գործակալության YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դեբի» արեւադարձային ցիկլոնն Ավստրալիայի հյուսիս-արեւելքում մոլեգնել Է մարտի 28-ին: Ազգային օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ Էպիկենտրոնում քամու արագությունը հասել Է ժամում 260 կիլոմետրի:
Երկրի իշխանությունները հայտնել են, որ քամու պոռթկումներն ընդարձակ սողանքների պատճառ են դարձել Քվինսլենդի նահանգում, ավելի քան 30 հազար տեղացի բնակիչներ հարկադրված են եղել լքելու տները:
Ցիկլոնը պատճառել Է լուրջ ավերածություններ, ինչպես նաեւ առաջացրել Է տեղատարափ անձրեւներ:
Մարտի 29-ին տարերքից տուժած տարածաշրջանում, օդերեւութաբանների կանխատեսմամբ, կտեղա 250 միլիմետր անձրեւ: Իշխանությունները նշում են, որ վտանգի գոտում Է հայտնվել ծովեզերքի՝ 1300 կիլոմետր երկարությամբ տարածքը: Տարերքի հետեւանքով երկրի հյուսիս - արեւելքում տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց Էլեկտրականության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



