Վարդենյաց լեռնանցքում ճանապարհաշինարարներն աշխատում են դուրս բերել ձյան մեջ խցանված մեքենաները
ОБЩЕСТВО Մարտի 27-ի լույս 28-ի գիշերվա ընթացքում գրանցված տեղումների եւ բքի հետեւանքով Վարդենյաց լեռնանցքում փակվել է Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհը, եւ ձյան մեջ խցանվել են մի քանի ավտոմեքենաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի-Գետափ ճանապարհի սպասարկումն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ պատասխանատու Աղասի Ղուկասյանը, ճանապաարհը ձյան շերտով լցվել-փակվել է Յանըղ-Քարվանսարա հատվածում, մոտ 3 կիլոմետր երկարությամբ, որի մաքրման աշխատանքներն առայժմ չեն իրականացվում շարունակվող բքի պատճառով: Փոխարենը ճանապարհաշինարարներն աշխատում են խցանված մեքենաներն ազատել ձյան կապանքներից:
«Մարտունու կողմից գիշերը փակվել է ճանապարհը եւ դադարեցվել երթեւեկությունը դեպի Վայոց Ձորի մարզ: Բայց Վայոց Ձորի կողմից այն ժամանակին չի դադարեցվել, ինչի արդյունքում էլ մի քանի մեքենա Վարդենյաց լեռնանցքում խցանվել մնացել են, որոնք դուրս բերելու համար այժմ աշխատում են ճանապարհաշինարարները: Իսկ մաքրման աշխատանքները կձեռնարկենք բքի հանդարտվելուն պես»,-հավաստեց Աղասի Ղուկասյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ՝ մարզ ի բոլոր բնակավայրերում ու երթուղիներում ճանապարհները բաց են եւ երթեւեկելի:
Խոսրով Խլղաթյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



