Իրաքի նախագահը Մոսուլի իրադրությունը որակել Է հումանիտար աղետ
МЕЖДУНАРОДНОЕՄոսուլում ստեղծված իրադրությունը հումանիտար աղետ Է, բայց քաղաքը չի կարելի թողնել ահաբեկիչների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:
«Իհարկե, այն, ինչ տեղի Է ունենում, միանշանակ հումանիտար աղետ Է: Օրինակ, նրանք, ովքեր երեք տարի առաջ կայուն կյանքով Էին ապրում, այժմ անօթեւան են մնացել, դարձել են փախստականներ, ապրում են վրաններում»,-ասել Է նա:
Իրաքի նախագահի խոսքով՝ «հումանիտար իրադրությունը միանշանակ բարդ Է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, նրանց դեմ անհրաժեշտ Է պայքարել, եւ այդ պայքարը նույնպես իր գինն ունի»:
Արեւմտյան Մոսուլի վրա հարձակում սկսելու մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է փետրվարի 19-ին: Դրանից մեկ ամիս առաջ զինվորականները ամբողջովին ազատագրել են քաղաքի արեւելյան մասը:
Մոսուլը Իրաքում ԻՊ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքն Է: Քաղաքի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է 2016 թվականի հոկտեմբերի 17-ին: Իրաքյան ուժերին աջակցում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



