Իրաքի նախագահը Մոսուլի իրադրությունը որակել Է հումանիտար աղետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսուլում ստեղծված իրադրությունը հումանիտար աղետ Է, բայց քաղաքը չի կարելի թողնել ահաբեկիչների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:
«Իհարկե, այն, ինչ տեղի Է ունենում, միանշանակ հումանիտար աղետ Է: Օրինակ, նրանք, ովքեր երեք տարի առաջ կայուն կյանքով Էին ապրում, այժմ անօթեւան են մնացել, դարձել են փախստականներ, ապրում են վրաններում»,-ասել Է նա:
Իրաքի նախագահի խոսքով՝ «հումանիտար իրադրությունը միանշանակ բարդ Է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, նրանց դեմ անհրաժեշտ Է պայքարել, եւ այդ պայքարը նույնպես իր գինն ունի»:
Արեւմտյան Մոսուլի վրա հարձակում սկսելու մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է փետրվարի 19-ին: Դրանից մեկ ամիս առաջ զինվորականները ամբողջովին ազատագրել են քաղաքի արեւելյան մասը:
Մոսուլը Իրաքում ԻՊ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքն Է: Քաղաքի ազատագրման ցամաքային ռազմական գործողությունն սկսվել Է 2016 թվականի հոկտեմբերի 17-ին: Իրաքյան ուժերին աջակցում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



