Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել. «Ժամանակ»
ПОЛИТИКА«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Առաջարկը չի մերժվել, այսօր կամ վաղը Սամվել Կարապետյանը Աբրահամյանների տանը ճաշի է հրավիրված, որի ժամանակ խոսելու են հետագա հնարավոր համագործակցության և ներքաղաքական դասավորությունների շուրջ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի քավորն է:
Սամվել Կարապետյանը մեծապես նպաստում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերի ամրացմանը։ Այս այցը հենց այդ շրջանակներում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



