Սամվել Կարապետյանը հանդիպում է խնդրել Հովիկ Աբրահամյանի հետ. առաջարկը չի մերժվել. «Ժամանակ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանում, հանդիպում է խնդրել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Առաջարկը չի մերժվել, այսօր կամ վաղը Սամվել Կարապետյանը Աբրահամյանների տանը ճաշի է հրավիրված, որի ժամանակ խոսելու են հետագա հնարավոր համագործակցության և ներքաղաքական դասավորությունների շուրջ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը Արգամ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքի քավորն է:
Սամվել Կարապետյանը մեծապես նպաստում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիրքերի ամրացմանը։ Այս այցը հենց այդ շրջանակներում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



