Աֆղանական բանակն ազատագրել է թալիբների գրաված Կունդուզ քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի զինված ուժերն ազատագրել են այս շաբաթ ավելի վաղ «Թալիբան» շարժման զինյալների կողմից գրավված Կունդուզ քաղաքը: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հաղորդել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ անվտանգության աֆղանական ուժերը վերջին ժամերին խոշոր հարձակողական գործողություն են անցկացրել ծայրահեղականների դեմ եւ ներկայում վերահսկում են քաղաքի հիմնական մասը:
Աֆղանստանի կառավարական ուժերը թալիբներից Կունդուզի ազատագրման գործողությունն սկսել էին սեպտեմբերի 29-ին: Սեպտեմբերի 30-ին Կունդուզի մերձակայքում «Թալիբան» շարժման զինյալների հետ մարտի մեջ են մտել ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերը: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նույնպես հարվածներ են հասցրել ծայրահեղականների դիրքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
4
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
5
Предатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак Карапетян



