Աֆղանական բանակն ազատագրել է թալիբների գրաված Կունդուզ քաղաքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի զինված ուժերն ազատագրել են այս շաբաթ ավելի վաղ «Թալիբան» շարժման զինյալների կողմից գրավված Կունդուզ քաղաքը: Այդ մասին, հոկտեմբերի 1-ին հաղորդել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ անվտանգության աֆղանական ուժերը վերջին ժամերին խոշոր հարձակողական գործողություն են անցկացրել ծայրահեղականների դեմ եւ ներկայում վերահսկում են քաղաքի հիմնական մասը:
Աֆղանստանի կառավարական ուժերը թալիբներից Կունդուզի ազատագրման գործողությունն սկսել էին սեպտեմբերի 29-ին: Սեպտեմբերի 30-ին Կունդուզի մերձակայքում «Թալիբան» շարժման զինյալների հետ մարտի մեջ են մտել ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության ուժերը: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նույնպես հարվածներ են հասցրել ծայրահեղականների դիրքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



