Հրդեհի հետևանքով Ճամբարակում կով է սատկել, այրվել է 50 հակ անասնակեր
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:08-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կաքյից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:35-ին։ Այրվել են մոտ 50 հակ պահեստավորված անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարեր և ասբոշիֆեր՝ մոտ 10 քմ, մոտակայքում կայանված «ԳԱԶ 53» մակնիշի չշահագործվող բենզատարի հետևի անվադողերը և սրահը, սատկել է 1 կով:
1
Кому собираются доверить? «Паст»
2
На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео)
3
Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributor



