Հրդեհի հետևանքով Ճամբարակում կով է սատկել, այրվել է 50 հակ անասնակեր
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 16:08-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կաքյից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:35-ին։ Այրվել են մոտ 50 հակ պահեստավորված անասնակեր, տանիքի փայտյա կառուցատարեր և ասբոշիֆեր՝ մոտ 10 քմ, մոտակայքում կայանված «ԳԱԶ 53» մակնիշի չշահագործվող բենզատարի հետևի անվադողերը և սրահը, սատկել է 1 կով:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



