Եվրոպական KOG եւ «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներ. «Ծառուկյան» դաշինքը առաջինն է, հետո ՀՀԿ-ն է, ՕՐՕ-ն ու Ելքը
ОБЩЕСТВО


Մինգաուգաս Լապինսկասի խոսքով՝ հարցմանը պատասխանած քաղաքացիների 74.9 տոկոսը նշել են, որ գնալու են ընտրության, 84 տոկոսը համոզված է, որ ընտրախախտումներ են լինելու, իսկ 72 տոկոսը կարծում է, որ լուրջ փոփոխություն է պետք երկրին:

Հարցման մասնակիցների 40.70 տոկոսը կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին, 19.40-ը՝ ՀՀԿ-ի, 8.70-ը՝ ՕՐՕ դաշինքի, 4.10-ը՝ «Ելք» դաշինքի, 3.9 տոկոսը՝ Հայկական վերածնունդին, 3.79-ը՝ ՀՅԴ-ին, 3.15-ը՝ ՀԱԿ-ին, իսկ 1.70-ը՝ Ազատ դեմոկրատներին:
Հարցին, թե որոնք են այն երեք կուսակցությունները, որոնք կհայտնվեն խորհրդարանում, հարցվածները պատասխանել են՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՀԿ-ն եւ ՕՐՕ-ն:
Հարցին` ո՞ւմ ֆինանսավորմամբ է անցկացվել հարցումը եւ օրեր առաջ հրապարակված Gallup-ի հարցումներից այն տարբերվում է, բանախոսներից մեկը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել Գելլափի հարցումները, կան տարբերություններ, արվել է, որովհետև ես չգիտեմ՝ երբ են դրանք արվել, բյուջեն միջազգային կազմակերպություններն են հովանավորում և սա միայն Հայաստանը չի»։ Գագիկ Ծառուկյանը կապ ունի՞ այս հարցումների հետ ինչ-որ կերպով, կազմակերպիչները պատասխանեցին, որ ոչ մի կազմակերպություն կապ չունի այս հարցումների հետ։




