Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Եվրոպական KOG եւ «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումներ. «Ծառուկյան» դաշինքը առաջինն է, հետո ՀՀԿ-ն է, ՕՐՕ-ն ու Ելքը

SOCIETY
Այսօր Երևանի «Մարրիոթ» հյուրանոցում սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մարիուս Քալանթանն ու սոցիոլոգ Մինդաուգս Լապինսկասնը ներկայացրին KOG (Institute for Marketing and Communication Sciences) եւ «Demokratijos projektai» կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների վերլուծությունները՝ կապված ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:
 
 
Լիտվացի սոցիոլոգների ներկայացմամբ՝ իրենց կազմակերպությունը ուրվագծում է անցումային փուլում գտնվող ժողովրդավարությունները, վերլուծում է հավաքարգրված տեղեկատվությունը և փորձում հասկանալ, թե զարգացող երկրները ինչերի են ենթարկվում։
 
 
Հայաստանում սոցհարցում իրականացնելու համար վերջինները դրամաշնորհ են ստացել և դրա շրջանակներում հետազոտություն են իրականացրել։ Դրամաշնորհը բացի Հայաստանից նաև այլ երկրներ է ընդգրկում։ Հետազոտությունը վերջին երկու շաբաթների ընթացքում է իրականացվել։
 
Մասնավորապես այն իրականացվել է մարտի 8-17-ն ընկած ժամանակահատվածում։ Լիտվացի սոցիոլոգները փորձել են հասկանալ բնակչության ներկայացուցչական խումբը ամբողջությամբ է ընդգրկված, թե՞ ոչ։
 
 
Սոցիոլոգ Մինդաուգս Լապինսկասնը ասաց, որ առաջին անգամ է, որ նախըտրական արդյունքները ներկայացնելու փոխարեն նա կարող է դրանք ցույց տալ։
 
«Այստեղ մի քանի հիշարժան կետ կա, որից մեկը այն է, թե Հայաստանում ի՞նչ վիճակ է»,- նշեց նա, և վերցնելով «Ջերմուկի» շիշը թափահարեց այն ու ասաց, թե այն, ինչ գտնվում է այդ շշի ներսում նախընտրական ժամանակահատվածում Հայաստանում տիրող իրավիճակն է։
 
«Հետազոտության արդյունքները նախևառաջ ցուցադրում են, որ հայերը հիասթափված են, իրավիճակը երկրում բավական թեժ է՝ պղպջակներով լի։

Մինգաուգաս Լապինսկասի խոսքով՝ հարցմանը պատասխանած քաղաքացիների 74.9 տոկոսը նշել են, որ գնալու են ընտրության, 84 տոկոսը համոզված է, որ ընտրախախտումներ են լինելու, իսկ 72 տոկոսը կարծում  է, որ լուրջ փոփոխություն է պետք երկրին:

Հարցման մասնակիցների 40.70 տոկոսը կքվեարկի «Ծառուկյան» դաշինքի օգտին, 19.40-ը՝ ՀՀԿ-ի, 8.70-ը՝ ՕՐՕ դաշինքի, 4.10-ը՝ «Ելք» դաշինքի, 3.9  տոկոսը՝ Հայկական վերածնունդին, 3.79-ը՝ ՀՅԴ-ին, 3.15-ը՝ ՀԱԿ-ին, իսկ 1.70-ը՝ Ազատ դեմոկրատներին:

Հարցին, թե որոնք են այն երեք կուսակցությունները, որոնք կհայտնվեն խորհրդարանում, հարցվածները պատասխանել են՝ «Ծառուկյան» դաշինքը, ՀՀԿ-ն եւ ՕՐՕ-ն:

Հարցին` ո՞ւմ ֆինանսավորմամբ է անցկացվել հարցումը եւ օրեր առաջ հրապարակված Gallup-ի հարցումներից այն տարբերվում է, բանախոսներից մեկը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել Գելլափի հարցումները, կան տարբերություններ, արվել է, որովհետև ես չգիտեմ՝ երբ են դրանք արվել, բյուջեն միջազգային կազմակերպություններն են հովանավորում և սա միայն Հայաստանը չի»։ Գագիկ Ծառուկյանը կապ ունի՞ այս հարցումների հետ ինչ-որ կերպով, կազմակերպիչները պատասխանեցին, որ ոչ մի կազմակերպություն կապ չունի այս հարցումների հետ։ 

 
Ամեն 6 հարցվածից 5-ը ասում է, որ երկրում ստեղծված իրավիճակը և պայմանները վատն են։ Շատ քիչ քանակությամբ մարդիկ ասել են, որ կամ բավարարված են, կամ էլ մասամբ են բավարարված և դժգոհ են առկա իրավիճակից։
 
Հարցվածների 75 տոկոսը պատասխանել են, որ իրավիճակը նախորդ 12 ամիսների ընթացքում էլ ավելի է վատացել։ «Ինչպե՞ս են գնահատում իշխանությունների աշխատանքը» կամ «Ինչ է անում կառավարությունը» հարցերին մի քանի մարդ պատասխանել են՝ չգիտեն։ Իսկ հարցվածների 44 տոկոսը նշել են, որ բացասական գնահատական և վերաբերմունք ունեն իշխանության գործունեության նկատմամբ՝ մասնավորապես երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա բնակչության կեսից ավելին նշել են, որ քիչ թե շատ դրական են գնահատում վիճակը»,- ներկայացրեց իրենց հետազոտության արդյունքները լիտվացի սոցիոլոգը։
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
 
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League