Վրաստանում սպասում են Լատվիայի նախագահի ժամանմանը
МЕЖДУНАРОДНОЕ Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տիկնոջ՝ Իվետա Վեյոնեի հետ միասին մարտի 27-ի երեկոյան եռօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Թբիլիսիում օտարերկրյա հյուրերին կընդունի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ առաջին տիկին Մակա Չիչուայի հետ միասին: Լատվիայի նախագահական զույգի ողջունելու արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին Վրաստանի նախագահի պալատում: 
Պլանավորված են Վրաստանի եւ Լատվիայի նախագահի դեմառդեմ, ինչպես նաեւ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները, ինչից հետո պետությունների ղեկավարները կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս եւ կստորագրեն երկկողմ փաստաթղթեր: «Նա (Լատվիայի նախագահը) ժամանում Է Վրաստանի նախագահի հրավերով: Այս այցը չափազանց կարեւոր Է, որովհետեւ, նախեւառաջ, համընկնում Է այն օրվա հետ, երբ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրի ուղեւորություններ կատարել Եվրամիության երկրներում»,-լրագրողներին ասել Է արտաքին կապերի հարցերով նախագահի խորհրդական Թե նգիզ Պխալաձեն: Վրաստանի հետ Եվրամիության անայցագիր ռեժիմն ուժի մեջ կմտնի մարտի 28-ին: 
Թբիլիսիի բանակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի թվում հատուկ ուշադրություն կհատկացվի Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ապագային, հավելել Է Պխալաձեն:
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
				
								
					2
					
					Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
				
								
					3
					
					Трамп-младший посетит Армению: «Паст»
				
								
					4
					
					Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
				
								
					5
					
					Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
				
							
			
			
		


