Վրաստանում սպասում են Լատվիայի նախագահի ժամանմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը տիկնոջ՝ Իվետա Վեյոնեի հետ միասին մարտի 27-ի երեկոյան եռօրյա պետական այցով կժամանի Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ: Թբիլիսիում օտարերկրյա հյուրերին կընդունի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ առաջին տիկին Մակա Չիչուայի հետ միասին: Լատվիայի նախագահական զույգի ողջունելու արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին Վրաստանի նախագահի պալատում:
Պլանավորված են Վրաստանի եւ Լատվիայի նախագահի դեմառդեմ, ինչպես նաեւ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները, ինչից հետո պետությունների ղեկավարները կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս եւ կստորագրեն երկկողմ փաստաթղթեր: «Նա (Լատվիայի նախագահը) ժամանում Է Վրաստանի նախագահի հրավերով: Այս այցը չափազանց կարեւոր Է, որովհետեւ, նախեւառաջ, համընկնում Է այն օրվա հետ, երբ Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրի ուղեւորություններ կատարել Եվրամիության երկրներում»,-լրագրողներին ասել Է արտաքին կապերի հարցերով նախագահի խորհրդական Թե նգիզ Պխալաձեն: Վրաստանի հետ Եվրամիության անայցագիր ռեժիմն ուժի մեջ կմտնի մարտի 28-ին:
Թբիլիսիի բանակցությունների ընթացքում քննարկվելիք հարցերի թվում հատուկ ուշադրություն կհատկացվի Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ապագային, հավելել Է Պխալաձեն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



