ՆԱՏՕ-ն 3 մլրդ եվրո կհատկացնի արբանյակային եւ համակարգչային ծրագրերին
ОБЩЕСТВО ՆԱՏՕ-ն պլանավորում Է 3 միլիարդ եվրո հատկացնել իր արբանյակային ծրագրի կատարելագործմանը եւ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում՝ կիբեռնետիկական պաշտպանության բարելավման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ դրա մեծ մասը (1,7 միլիարդ եվրո) կծախսվի արբանյակային կապի բարելավման վրա՝ զորքերին, նավերին եւ անօդաչու թռչող ապարատներին ավելի լավ աջակցելու համար: Նաեւ 800 միլիոն եվրո կտրամադրվի հակահրթիռային պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության կառավարման պատասխանատու համակարգչային համակարգերի կատարելագործմանը: Կիբեռսպառնալիքներից պաշտպանության ուժեղացման նպատակով կտրամադրվի 71 միլիոն եվրո:
2016 թվականին անվտանգության եւ ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի փաստաթղթի համաձայն՝ 2016 թվականին ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը կազմել Է 45,9 տոկոս, ըստ որում անցյալ տարի 28 երկրների պաշտպանական ծախսերի միագումար ծավալը կազմել Է 892 միլիարդ դոլար 2010 թվականի հաստատագրված գներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



