ՆԱՏՕ-ն 3 մլրդ եվրո կհատկացնի արբանյակային եւ համակարգչային ծրագրերին
SOCIETY ՆԱՏՕ-ն պլանավորում Է 3 միլիարդ եվրո հատկացնել իր արբանյակային ծրագրի կատարելագործմանը եւ համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը, այդ թվում՝ կիբեռնետիկական պաշտպանության բարելավման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին այս մասին հայտնել Է Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ դրա մեծ մասը (1,7 միլիարդ եվրո) կծախսվի արբանյակային կապի բարելավման վրա՝ զորքերին, նավերին եւ անօդաչու թռչող ապարատներին ավելի լավ աջակցելու համար: Նաեւ 800 միլիոն եվրո կտրամադրվի հակահրթիռային պաշտպանության եւ հակաօդային պաշտպանության կառավարման պատասխանատու համակարգչային համակարգերի կատարելագործմանը: Կիբեռսպառնալիքներից պաշտպանության ուժեղացման նպատակով կտրամադրվի 71 միլիոն եվրո:
2016 թվականին անվտանգության եւ ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի փաստաթղթի համաձայն՝ 2016 թվականին ՆԱՏՕ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը կազմել Է 45,9 տոկոս, ըստ որում անցյալ տարի 28 երկրների պաշտպանական ծախսերի միագումար ծավալը կազմել Է 892 միլիարդ դոլար 2010 թվականի հաստատագրված գներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



