Մարին Լը Պենը կանխագուշակել Է Եվրամիության «մահը»
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել Է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Ըստ որում Լիլ քաղաքում իր կողմնակիցներին հղած ուղերձում նա խոստացել Է Ֆրանսիան պաշտպանել գլոբալացումից, գրում Է Reuters գործակալությունը:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց եւ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո Ֆրանսիայում ընտրությունները կլինեն հերթական քայլը, որը նա բնորոշել Է որպես «մարդկանց գլոբալ ապստամբություն»:
«Եվրամիությունը կկործանվի, որովհետեւ այն մարդկանց այլեւս հարկավոր չԷ: Ամբարտավան հեգեմոնիաները դատապարտված Է անհետացման երկրի երեսից»,- հայտարարել Է Լը Պենը ծափահարությունների ներքո:
«Եկել Է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը»,- ասել Է նա իր հիմնական մրցակիցներ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին՝ նրանց մեղադրելով «դավաճանության» մեջ հանուն Եվրամիության եւ շուկայի շահերի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
3
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
4
В поисках Защитника Демократии
5
При поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений...



