Մարին Լը Պենը կանխագուշակել Է Եվրամիության «մահը»
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը հայտարարել Է, որ Եվրամիությունը կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Ըստ որում Լիլ քաղաքում իր կողմնակիցներին հղած ուղերձում նա խոստացել Է Ֆրանսիան պաշտպանել գլոբալացումից, գրում Է Reuters գործակալությունը:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց եւ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեից հետո Ֆրանսիայում ընտրությունները կլինեն հերթական քայլը, որը նա բնորոշել Է որպես «մարդկանց գլոբալ ապստամբություն»:
«Եվրամիությունը կկործանվի, որովհետեւ այն մարդկանց այլեւս հարկավոր չԷ: Ամբարտավան հեգեմոնիաները դատապարտված Է անհետացման երկրի երեսից»,- հայտարարել Է Լը Պենը ծափահարությունների ներքո:
«Եկել Է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը»,- ասել Է նա իր հիմնական մրցակիցներ Էմանուել Մակրոնի եւ Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին՝ նրանց մեղադրելով «դավաճանության» մեջ հանուն Եվրամիության եւ շուկայի շահերի:
Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



