Բեռնատարը վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատող բանվորներին
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի հյուսիսային Լիգուրիա շրջանում մեծ բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ ճանապարհային աշխատողների, որոնցից երկուսը տեղում մահացել են, հայտնում է իտալական հրշեջ ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բեռնատարի վարորդը, նախնական տվյալներով, կորցրել էր մեքենայի կառավարումը, որից հետո բեռնատարը բախվել է մի մարդատար մեքենայի ու կողաշրջվել՝ վրաերթի ենթարկելով յոթ աշխատողների, որոնք նախօրեին այդ նույն վայրում տեղի ունեցած վթարի հետեւանքներն էր վերացնում։
Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, հրշեջ աշխատողներ ու ճանապարհային ոստիկանությունը, նաեւ Autostrade per'Italia ընկերության ներկայացուցիչները, որը Իտալիայում վճարովի մայրուղիների ցանցի օպերատորն է։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



