Բեռնատարը վրաերթի է ենթարկել ճանապարհին աշխատող բանվորներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի հյուսիսային Լիգուրիա շրջանում մեծ բեռնատարը վրաերթի է ենթարկել մի խումբ ճանապարհային աշխատողների, որոնցից երկուսը տեղում մահացել են, հայտնում է իտալական հրշեջ ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Բեռնատարի վարորդը, նախնական տվյալներով, կորցրել էր մեքենայի կառավարումը, որից հետո բեռնատարը բախվել է մի մարդատար մեքենայի ու կողաշրջվել՝ վրաերթի ենթարկելով յոթ աշխատողների, որոնք նախօրեին այդ նույն վայրում տեղի ունեցած վթարի հետեւանքներն էր վերացնում։
Դեպքի վայր են ժամանել բժիշկներ, հրշեջ աշխատողներ ու ճանապարհային ոստիկանությունը, նաեւ Autostrade per'Italia ընկերության ներկայացուցիչները, որը Իտալիայում վճարովի մայրուղիների ցանցի օպերատորն է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



