«Թվին Փիքսի» դերասանները հանդես են եկել իրենց կերտած կերպարներով
ОБЩЕСТВОՌեժիսոր Դեւիդ Լինչի «Թվին Փիքս» սերիալի առաջին երկու եթերաշրջաններում խաղացած դերասաններն իրենց կերտած կերպարներով հանդես են եկել Entertainmetn Weekly պորտալի ֆոտոսեսիայի համար: Քայլ Մաքլահլենը եւ մյուս արտիստները պատմել են կինոնկարի շարունակության նկարահանումներից իրենց տպավորությունների մասին, տեղեկացնում Է «Ար մենպրես»-ը:
«Մենք նախագիծ ենք վերադարձել ավելի հասունացած, գիտելիքներով, որոնք մենք առաջ չունեինք»,-նշել Է Շերիլին Ֆենը, որը սերիալում կատարել Է Օդրի Հոռնի դերը:
«Զարմանալի Է, որ սերալը վերադառնում Է: Ես հավատում եմ, որ դրա համար պատասխանատու են նրա երկրպագուները, որոնք այդ ժամանակաընթացքում չեն անհետացել: Հուսով եմ՝ նրանց դուր կգա այն, ինչ մենք ստեղծել ենք»,-հայտարարել Է Քայլ Մաքլահլենը, որը մարմնավորում Է «Թվին Փիքս»-ի գլխավոր հերոսին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ Դեյլ Քուփերին:
Երրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա մայիսի 21-ին Showtime ալիքով: Բացի նախորդ մասերի դերասաններից, սերիալի շարունակության մեջ կհայտնվեն Մոնիկա Բելուչին, Թիմ Ռոթը, Նաոմի ՈՒոթսը, Ջիմ Բելուշին, Ամանդա Սեյֆրիդը, Էշլի Ջադը:
«Թվին Փիքսը» առաջին անգամ հեռարձակվել Է ABC ալիքով 1990-1991 թվականներին: Սյուժեի կենտրոնում ՀԴԲ-ի հատուկ գործակալ Դեյլ Քուփերի կողմից դպրոցական աղջկա՝ Լորա Փալմերի սպանության հետաքննությունն Է:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



