«Թվին Փիքսի» դերասանները հանդես են եկել իրենց կերտած կերպարներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌեժիսոր Դեւիդ Լինչի «Թվին Փիքս» սերիալի առաջին երկու եթերաշրջաններում խաղացած դերասաններն իրենց կերտած կերպարներով հանդես են եկել Entertainmetn Weekly պորտալի ֆոտոսեսիայի համար: Քայլ Մաքլահլենը եւ մյուս արտիստները պատմել են կինոնկարի շարունակության նկարահանումներից իրենց տպավորությունների մասին, տեղեկացնում Է «Ար մենպրես»-ը:
«Մենք նախագիծ ենք վերադարձել ավելի հասունացած, գիտելիքներով, որոնք մենք առաջ չունեինք»,-նշել Է Շերիլին Ֆենը, որը սերիալում կատարել Է Օդրի Հոռնի դերը:
«Զարմանալի Է, որ սերալը վերադառնում Է: Ես հավատում եմ, որ դրա համար պատասխանատու են նրա երկրպագուները, որոնք այդ ժամանակաընթացքում չեն անհետացել: Հուսով եմ՝ նրանց դուր կգա այն, ինչ մենք ստեղծել ենք»,-հայտարարել Է Քայլ Մաքլահլենը, որը մարմնավորում Է «Թվին Փիքս»-ի գլխավոր հերոսին՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) գործակալ Դեյլ Քուփերին:
Երրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի կունենա մայիսի 21-ին Showtime ալիքով: Բացի նախորդ մասերի դերասաններից, սերիալի շարունակության մեջ կհայտնվեն Մոնիկա Բելուչին, Թիմ Ռոթը, Նաոմի ՈՒոթսը, Ջիմ Բելուշին, Ամանդա Սեյֆրիդը, Էշլի Ջադը:
«Թվին Փիքսը» առաջին անգամ հեռարձակվել Է ABC ալիքով 1990-1991 թվականներին: Սյուժեի կենտրոնում ՀԴԲ-ի հատուկ գործակալ Դեյլ Քուփերի կողմից դպրոցական աղջկա՝ Լորա Փալմերի սպանության հետաքննությունն Է:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



