Ամերիկացի բժիշկը պնդում Է, որ սեպսիսի դեմ պայքարի արդյունավետ միջոց Է գտել
ОБЩЕСТВОԱմերիկացի բժիշկ Փոլ Մարիկը պնդում Է, որ արյան վարակման դեմ պայքարի արդյունավետ եղանակ Է գտել վիտամին C-ի լուծույթի ներերակային ներարկման միջոցով: Եթե այս փաստը հաստատվի, ապա, մասնագետների խոսքով՝ որոնց հետ կապվել Է ԱՄՆ-ի Հանրային ռադիոն՝ NPR-ը, դա վիթխարի գործնական նշանակություն կունենա: Նա ինքը ՏԱՍՍ-ին պատմել Է, թե շատ ուրախ կլինի, եթե իր հայտնագործությունն օգնի պահպանելու մարդկանց առողջությունն ամբողջ աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա բացառիկ պնդում Է, եթե հաշվի առնենք, որ մեկ տարում արյան վարակում Է առաջանում 1 միլիոն ամերիկացիների մոտ, եւ նրանցից մոտավորապես 300 հազարը մահանում Է»,- նշում Է NPR-ը: «Եթե հետագա հետազոտությունների ընթացքում պարզվի, որ դա ճիշտ Է եւ որ դա կարելի Է հաստատել, ապա դա կունենա արտակարգ, վիթխարի նշանակություն,- ասել Է վիրաբույժ պրոֆեսոր Քրեյգ Քուփերսմիթը Էմորիի համալսարանից՝ սեպսիսի առաջատար հետազոտողներից մեկը:
Մարիկի աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը հրապարակվել Է Chest հանդեսում՝ կրծքավանդակի հիվանդությունների մասնագետների միավորման պաշտոնական օրգանում:
1
В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»
2
Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»
3
Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира
4
Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»
5
Недействительные говорят о «недействительности»: «Паст»



