Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը կրկին շփվում են իրար հետ. People
ОБЩЕСТВОԱմերիկացի դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը սկսել են կրկին շփվել միմյանց հետ պաշտոնական բաժանումից վեց ամիս հետո: Հաշտվելու գլխավոր պատճառն այն Է, որ ընտանեկան վեճերը դադարել են հայտնվել մամուլում եւ խանգարել ամուսնալուծական դատավարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա (Փիթը) սկսել Է իրեն շատ ավելի երջանիկ զգալ: Նա թեթեւություն Է զգում, որ ամեն ինչ այլեւս տնից դուրս չի գալիս»,- մարտի 22-ին հայտնել Է People հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր: Վերջինիս տվյալներով՝ զույգի միջեւ տարաձայնությունների սրությունն այնպիսի նրբաբնույթ հարցերում, ինչպիսիք են ունեցվածքի բաժանումը եւ երեխաների նկատմամբ խնամակալության կարգի սահմանունը, աստիճանաբար մարել Է:
«Ծանր ժամանակներ Էին, բայց նրանց հաջողվել Է հաղթահարել դրանք: Այդ ուղղությամբ աշխատանքն առաջ Է շարժվում»,- հավելել Է աղբյուրը:
Այս տեղեկությունները հաստատվում են վերջերս ABC հեռուստաընկերությանն Անջելինա Ջոլիի տված հարցազրույցը: Դերասանուհին եւ ռեժիսորը, վերջապես, իրեն թույլ Է տվել վերստին Բրեդին հիանալի հայր համարել իրենց վեց երեխաների համար:
Հունվարին 41-ամյա Ջոլին եւ 53-ամյա Փիթը համաձայնության են եկել հետագայում ամուսնալուծական դատավարությունը վարել բացարձակ գաղտնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



