Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը կրկին շփվում են իրար հետ. People
SOCIETYԱմերիկացի դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը սկսել են կրկին շփվել միմյանց հետ պաշտոնական բաժանումից վեց ամիս հետո: Հաշտվելու գլխավոր պատճառն այն Է, որ ընտանեկան վեճերը դադարել են հայտնվել մամուլում եւ խանգարել ամուսնալուծական դատավարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա (Փիթը) սկսել Է իրեն շատ ավելի երջանիկ զգալ: Նա թեթեւություն Է զգում, որ ամեն ինչ այլեւս տնից դուրս չի գալիս»,- մարտի 22-ին հայտնել Է People հանդեսը՝ վկայակոչելով մի աղբյուր: Վերջինիս տվյալներով՝ զույգի միջեւ տարաձայնությունների սրությունն այնպիսի նրբաբնույթ հարցերում, ինչպիսիք են ունեցվածքի բաժանումը եւ երեխաների նկատմամբ խնամակալության կարգի սահմանունը, աստիճանաբար մարել Է:
«Ծանր ժամանակներ Էին, բայց նրանց հաջողվել Է հաղթահարել դրանք: Այդ ուղղությամբ աշխատանքն առաջ Է շարժվում»,- հավելել Է աղբյուրը:
Այս տեղեկությունները հաստատվում են վերջերս ABC հեռուստաընկերությանն Անջելինա Ջոլիի տված հարցազրույցը: Դերասանուհին եւ ռեժիսորը, վերջապես, իրեն թույլ Է տվել վերստին Բրեդին հիանալի հայր համարել իրենց վեց երեխաների համար:
Հունվարին 41-ամյա Ջոլին եւ 53-ամյա Փիթը համաձայնության են եկել հետագայում ամուսնալուծական դատավարությունը վարել բացարձակ գաղտնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



