Պիստակն ընդդեմ շաքարախտի
ЛАЙФԻսպանացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունհքում պարզել են, որ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային խմբում ներառված մարդկանց օրգանիզմում պիստակը կարող է հզոր ազդեցություն թողնել:

Նախաշաքարախտային վիճակը արյան մեջ շաքարի՝ նորմայից բարձր բաղադրությամբ է բնորոշվում, երբ ցուցանիշի փոքր-ինչ աճն անգամ կարող է շաքարախտի առաջացման հանգեցնել:

Ոչինչ չձեռնարկելու պարագայում նման իրավիճակով ախտորոշված մարդկանց 15-30 %-ի մոտ հինգ տարվա ընթացքում կարող է արդեն իսկ սպառնացող հիվանդությունը զարգանալ:

Հետազոտության շրջանակում օրական մոտ 50 գրամ պիստակ ընդունող՝ նախաշաքարախտային վիճակով ախտորոշված մարդկանց մոտ արյան մեջ շաքարախտի եւ ինսուլինի մակարդակի նկատելի կրճատում, ինչպես նաեւ դրանց առավել բարեկարգ մշակում է նկատվել: Բորբոքման առկայության մասին վկայող ախտանշանները եւս նվազել են:


Մասնագետները պնդում են նաև, որ ընդեղենը սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը եւ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



