Պիստակն ընդդեմ շաքարախտի
ԼԱՅՖԻսպանացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունհքում պարզել են, որ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկային խմբում ներառված մարդկանց օրգանիզմում պիստակը կարող է հզոր ազդեցություն թողնել:

Նախաշաքարախտային վիճակը արյան մեջ շաքարի՝ նորմայից բարձր բաղադրությամբ է բնորոշվում, երբ ցուցանիշի փոքր-ինչ աճն անգամ կարող է շաքարախտի առաջացման հանգեցնել:

Ոչինչ չձեռնարկելու պարագայում նման իրավիճակով ախտորոշված մարդկանց 15-30 %-ի մոտ հինգ տարվա ընթացքում կարող է արդեն իսկ սպառնացող հիվանդությունը զարգանալ:

Հետազոտության շրջանակում օրական մոտ 50 գրամ պիստակ ընդունող՝ նախաշաքարախտային վիճակով ախտորոշված մարդկանց մոտ արյան մեջ շաքարախտի եւ ինսուլինի մակարդակի նկատելի կրճատում, ինչպես նաեւ դրանց առավել բարեկարգ մշակում է նկատվել: Բորբոքման առկայության մասին վկայող ախտանշանները եւս նվազել են:


Մասնագետները պնդում են նաև, որ ընդեղենը սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը եւ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու ներուժ ունի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
2
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում
5
36 ժամ ջուր չի լինելու դեկտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին



