Նորամուծություն կադաստրի համակարգում. դյուրացվում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները
ОБЩЕСТВОՔաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները: Դրանք միտված են համակարգի ծառայություններից օգտվող քաղաքացիների սպասարկման ո րակի բարձրացմանը և համակարգի աշխատանքի թափանցիկությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այդ նպատակով սույն թվականի մարտ ամսից համակարգի սպասարկման գործառույթներում գործում են հետևյալ փոփոխությունները.
- Նախկինում կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) դիմումի համարի մուտքագրման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում էր տեղեկատվություն միայն դիմումի ընթացքի վերաբերյալ: Այժմ բացի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, քաղաքացին հնարավորություն ունի նաև դիտելու ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, կասեցում, մերժում և այլն), ինչպես նաև այն ներբեռնելու և տպելու հնարավորություն:
- Այսուհետ դիմումատուների ցանկությամբ sms կարճ հաղորդագրությամբ նրանց կծանուցվի իրենց կողմից սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումների քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ: Այդպիսով, դիմումատուներն ավարտական փաստաթուղթը ստանալու համար գրասենյակ կայցելեն միայն դրա պատրաստ լինելուց հետո:
- Սեփականատերերին կամ գրավառուներին sms կարճ հաղորդագրության տեսքով և էլեկտրոնային նամակով կծանուցվի կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ համակարգ մուտքագրված իրավունքների պետական գրանցման կամ դրանց դադարման և միասնական տեղեկանքի տրամադրման դիմումների ու դրանց հիման վրա կայացված որոշումների մասին:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



