Նորամուծություն կադաստրի համակարգում. դյուրացվում են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները
SOCIETYՔաղաքացիներին մատուցվող ծառայությունները դյուրացնելու նպատակով ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեն, հավատարիմ մնալով իր որդեգրած գործելաոճին`բարեփոխումների իրականացման քաղաքականությանը, շարունակում է համակարգում մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու քաղաքացիների համար առավել դյուրին պայմանների ստեղծմանն ուղղված բարեփոխումները: Դրանք միտված են համակարգի ծառայություններից օգտվող քաղաքացիների սպասարկման ո րակի բարձրացմանը և համակարգի աշխատանքի թափանցիկությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այդ նպատակով սույն թվականի մարտ ամսից համակարգի սպասարկման գործառույթներում գործում են հետևյալ փոփոխությունները.
- Նախկինում կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային կայքում (e-cadastre.am) դիմումի համարի մուտքագրման ժամանակ քաղաքացիներին տրամադրվում էր տեղեկատվություն միայն դիմումի ընթացքի վերաբերյալ: Այժմ բացի դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, քաղաքացին հնարավորություն ունի նաև դիտելու ավարտական փաստաթուղթը (վկայական, տեղեկանք, կասեցում, մերժում և այլն), ինչպես նաև այն ներբեռնելու և տպելու հնարավորություն:
- Այսուհետ դիմումատուների ցանկությամբ sms կարճ հաղորդագրությամբ նրանց կծանուցվի իրենց կողմից սպասարկման գրասենյակ ներկայացված դիմումների քննարկման ընթացքի ավարտի վերաբերյալ: Այդպիսով, դիմումատուներն ավարտական փաստաթուղթը ստանալու համար գրասենյակ կայցելեն միայն դրա պատրաստ լինելուց հետո:
- Սեփականատերերին կամ գրավառուներին sms կարճ հաղորդագրության տեսքով և էլեկտրոնային նամակով կծանուցվի կոնկրետ անշարժ գույքերի նկատմամբ համակարգ մուտքագրված իրավունքների պետական գրանցման կամ դրանց դադարման և միասնական տեղեկանքի տրամադրման դիմումների ու դրանց հիման վրա կայացված որոշումների մասին:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



