Պարզվում է, որ ուռուցքի բուժման արդյունավետությունը կախված է թե օրվա ո՞ր ժամին են ստացել հակաքաղցկեղային դեղորայքը՝ գիշե՞րը, թե՞ ցերեկը
ЛАЙФՎերջին շրջանում գիտնականների անցկացրած հետազոտությունները պարզել են, որ քաղցկեղածին ուռուցքները կարող են ավելի արագ աճել գիշերային ժամերին: Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղածին ուռուցքներն ավելի արագ են աճում քնի ժամանակ, ինչը պայմանավորված է քաղցկեղային բջիջներում 2 ընկալիչների հետ:

Գիտնականները եզրակացրել են, որ քաղցկեղի բուժումն ավելի արդյունավետ է գիշերը, քան ցերեկը՝ մկների մոտ հետևելով քաղցկեղի բջիջներում երկու ընկալիչների ակտիվությանը:

Գիտնականներն այդ բջիջների զարգացմանը նպաստող երկու ընկալիչ են հայտնաբերել, որը պատասխանատու է դրանց աճի համար, իսկ երկրորդ ընկալիչը կապվում է գլյուկոկորտիկոիդ հորմոնի հետ, որը օրգանիզմում պահպանում է էներգիայի մակարդակը և հաճախ կոչվում նաև սթրեսի հորմոն:

Գիտափորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ զգալի տարբերություն կա ուռուցքների չափերի միջև՝ կախված այն բանից, թե փորձարկվող մկները երբ են ստացել հակաքաղցկեղային դեղորայքը՝ գիշե՞րը, թե՞ ցերեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am կայքը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



