Պարզվում է, որ ուռուցքի բուժման արդյունավետությունը կախված է թե օրվա ո՞ր ժամին են ստացել հակաքաղցկեղային դեղորայքը՝ գիշե՞րը, թե՞ ցերեկը
LIFEՎերջին շրջանում գիտնականների անցկացրած հետազոտությունները պարզել են, որ քաղցկեղածին ուռուցքները կարող են ավելի արագ աճել գիշերային ժամերին: Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղածին ուռուցքներն ավելի արագ են աճում քնի ժամանակ, ինչը պայմանավորված է քաղցկեղային բջիջներում 2 ընկալիչների հետ:

Գիտնականները եզրակացրել են, որ քաղցկեղի բուժումն ավելի արդյունավետ է գիշերը, քան ցերեկը՝ մկների մոտ հետևելով քաղցկեղի բջիջներում երկու ընկալիչների ակտիվությանը:

Գիտնականներն այդ բջիջների զարգացմանը նպաստող երկու ընկալիչ են հայտնաբերել, որը պատասխանատու է դրանց աճի համար, իսկ երկրորդ ընկալիչը կապվում է գլյուկոկորտիկոիդ հորմոնի հետ, որը օրգանիզմում պահպանում է էներգիայի մակարդակը և հաճախ կոչվում նաև սթրեսի հորմոն:

Գիտափորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ զգալի տարբերություն կա ուռուցքների չափերի միջև՝ կախված այն բանից, թե փորձարկվող մկները երբ են ստացել հակաքաղցկեղային դեղորայքը՝ գիշե՞րը, թե՞ ցերեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am կայքը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



