Հնդկաստանում Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր են ճանաչվել
МЕЖДУНАРОДНОЕ Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր Է ճանաչել: Վճիռը կայացրել են Ալոքա Սինգհ եւ Ռաջիվ Շարմա դատավորները, որոնք քննել են Հարիդվարի բնակիչ Մոհամադ Սալիմի հայցը: Սալիմը դատարան Է դիմել Գանգես գետի վտակներից մեկի ափամերձ հողերի զավթման առիթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գանգեսը եւ Յամունան պահպանելու համար դրանք եւ դրանց բոլոր վտակներն ու հուներն իրավական անձեր են հայտարարվել՝ համապատասխան բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ասված Է դատարանի վճռում: Այդ միջոցի անհրաժեշտությունը բացատրվում Է նրանով, որ Գանգեսը եւ Յամունան «կորցնում են իրենց բուն գոյությունը»՝ ըստ որում լինելով հնդկական հասարակության կարեւոր մասը:
«Բոլոր հնդուիստները խորապես հավատում են Գանգեսին եւ Յամունային, նրանք կապված են այդ գետերի հետ: Գետերը կենտրոնական դեր են խաղում Հնդկաստանի բնակչության կեսի, նրանց առողջության եւ բարեկեցության համար: Դրանք մեզ համար ֆիզիկական եւ հոգեւոր աջակցություն են ապահովում անհիշելի ժամանակներից»,- հավելում են դատավորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



