Հնդկաստանում Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր են ճանաչվել
INTERNATIONAL NEWS Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր Է ճանաչել: Վճիռը կայացրել են Ալոքա Սինգհ եւ Ռաջիվ Շարմա դատավորները, որոնք քննել են Հարիդվարի բնակիչ Մոհամադ Սալիմի հայցը: Սալիմը դատարան Է դիմել Գանգես գետի վտակներից մեկի ափամերձ հողերի զավթման առիթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գանգեսը եւ Յամունան պահպանելու համար դրանք եւ դրանց բոլոր վտակներն ու հուներն իրավական անձեր են հայտարարվել՝ համապատասխան բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ասված Է դատարանի վճռում: Այդ միջոցի անհրաժեշտությունը բացատրվում Է նրանով, որ Գանգեսը եւ Յամունան «կորցնում են իրենց բուն գոյությունը»՝ ըստ որում լինելով հնդկական հասարակության կարեւոր մասը:
«Բոլոր հնդուիստները խորապես հավատում են Գանգեսին եւ Յամունային, նրանք կապված են այդ գետերի հետ: Գետերը կենտրոնական դեր են խաղում Հնդկաստանի բնակչության կեսի, նրանց առողջության եւ բարեկեցության համար: Դրանք մեզ համար ֆիզիկական եւ հոգեւոր աջակցություն են ապահովում անհիշելի ժամանակներից»,- հավելում են դատավորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



