Ուժի մեջ են մտել Սիրիայի նկատմամբ սահմանված ԵՄ-ի նոր պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը գործի Է դրել Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները, որոնք սահմանվել են կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրվող օգտագործման կապակցությամբ: ԵՄ-ի խորհրդի համապատասխան որոշումը հրապարակել Է Եվրամիության պաշտոնական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սիրիայի քաղաքացիների սեւ ցուցակում, որոնց արգելված Է մուտք գործել Եվրամիության տարածք եւ օգտվել նրա բանկային համակարգից, ավելացրել են սիրիական զինված ուժերի երկու գեներալ-մայորների եւ երկու բրիգադային գեներալների:
ԵՄ-ի խորհուրդն ընդգծել Է, որ այս պահից սկսած Սիրիայի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված Է 239 մարդ: «ԵՄ-ն, ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ Է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-ասված Է փաստաթղթում:
Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներն պատժամիջոցների ամենածավալուն փաթեթներից մեկն Է, որը երբեւիցե սահմանվել Է Եվրամիության կողմից: Դրանք փուլ առ փուլ ընդլայնվել են 2012 թվականից, այսօրվա դրությամբ ներառում են Սիրիայից նավթի ներմուծման, այդ երկիր պատրաստի վառելիքի եւ նավթամթերքի մատակարարումների արգելք, ներդրումների սահմանափակում, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մոնիթորինգի կամ հեռախոսային ու ինտերնետ-հաղորդակցությունների արգելափակման միջոցների եւ սարքավորոմների առեւտրի արգելք:
Բացի այդ, ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված են Սիրիայի 239 ֆիզիկական եւ 67 իրավաբանական անձինք, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



