Ուժի մեջ են մտել Սիրիայի նկատմամբ սահմանված ԵՄ-ի նոր պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը գործի Է դրել  Սիրիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցները, որոնք սահմանվել են կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրվող օգտագործման կապակցությամբ: ԵՄ-ի խորհրդի համապատասխան որոշումը հրապարակել Է Եվրամիության պաշտոնական հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սիրիայի քաղաքացիների սեւ ցուցակում, որոնց արգելված Է մուտք գործել Եվրամիության տարածք եւ օգտվել նրա բանկային համակարգից, ավելացրել են սիրիական զինված ուժերի երկու գեներալ-մայորների եւ երկու բրիգադային գեներալների: 
ԵՄ-ի խորհուրդն ընդգծել Է, որ այս պահից սկսած Սիրիայի վերաբերյալ ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված Է 239 մարդ: «ԵՄ-ն, ՄԱԿ-ի հովանու ներքո ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, հավատարիմ Է մնում Սիրիայի հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելուն, քանի որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը ռազմական լուծում չունի»,-ասված Է փաստաթղթում:   
Սիրիայի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցներն պատժամիջոցների ամենածավալուն փաթեթներից մեկն Է, որը երբեւիցե սահմանվել Է Եվրամիության կողմից: Դրանք փուլ առ փուլ ընդլայնվել են 2012 թվականից, այսօրվա դրությամբ ներառում են Սիրիայից նավթի ներմուծման, այդ երկիր պատրաստի վառելիքի եւ նավթամթերքի մատակարարումների արգելք, ներդրումների սահմանափակում, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ մոնիթորինգի կամ հեռախոսային ու ինտերնետ-հաղորդակցությունների արգելափակման միջոցների եւ սարքավորոմների առեւտրի արգելք: 
Բացի այդ, ԵՄ-ի սեւ ցուցակում ներառված են Սիրիայի 239 ֆիզիկական եւ 67 իրավաբանական անձինք, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
			
			
			
			
			
				
			
			
			
								
					1
					
					Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
				
								
					2
					
					
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
				
								
					3
					
					Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation ...
				
								
					4
					
					IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
				
								
					5
					
					Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
				
							
			
			
		


