Թուրքիան ավելի ու ավելի Է հեռանում ԵՄ-ից, Անկարան պետք Է փոխի իր քաղաքականությունը. եվրակոմիսար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ավելի ու ավելի Է հեռանում Եվրամիությունից, Անկարան պետք Է փոխի իր քաղաքականությունը, այլապես ԵՄ-ին նրա անդամակցությունն իրատեսական չի լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի շուրջ բանակցությունների գծով եվրակոմիսար Յոհաննես Հանը Bild թերթին տված հարցազրույցում:
«Հենց սկզբից պարզ Էր, որ դրանք լինելու են բաց արդյունքով բանակցություններ,-ասել Է նա:- Թուրքիան ավելի ու ավելի Է հեռանում ԵՄ-ից: Եթե նա մոտ ժամանակներս չփոխի իր քաղաքականությունը, ապա ԵՄ-ին նրա անդամակցությունն ավելի ու ավելի անիրատեսական կդառնա»:
Միաժամանակ Հանն ընդգծել Է, որ «Թուրքիան Էրդողանը չԷ, անդամակցության գործընթացը միշտ ներառում Է ամբողջ հասարակությունը»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, «ափսոսանք Է հարուցում այն, որ եվրոպամետ տրամադրված թուրքերը ներկայում չեն կարողանում ձայն ստանալ»: Եվրակոմիսարը նաեւ նշել Է, որ Թուրքիայի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու շուրջ պլանավորված հանրաքվեն «նահանջ Է Եվրոպայից»:
Անդրադառնալով ԵՄ-ին երկրի միանալու շուրջ բանակցությունների դադարեցման հնարավորությանը, Հանը նշել Է, որ նման որոշումն ընդունում են Եվրամիության անդամ պետությունները, որոնք դեկտեմբերին հանդես են եկել երկխոսությունը շարունակելու օգտին: «Վերջերս տեղի ունեցած իրադարձությունների լույսով ցանկացած ժամանակ կարող Է տեղի ունենալ իրադրության վերագնահատում: Քայլը անդամ երկրներինն Է»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



