Թուրքիան ավելի ու ավելի Է հեռանում ԵՄ-ից, Անկարան պետք Է փոխի իր քաղաքականությունը. եվրակոմիսար
INTERNATIONAL NEWSԹուրքիան ավելի ու ավելի Է հեռանում Եվրամիությունից, Անկարան պետք Է փոխի իր քաղաքականությունը, այլապես ԵՄ-ին նրա անդամակցությունն իրատեսական չի լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի շուրջ բանակցությունների գծով եվրակոմիսար Յոհաննես Հանը Bild թերթին տված հարցազրույցում:
«Հենց սկզբից պարզ Էր, որ դրանք լինելու են բաց արդյունքով բանակցություններ,-ասել Է նա:- Թուրքիան ավելի ու ավելի Է հեռանում ԵՄ-ից: Եթե նա մոտ ժամանակներս չփոխի իր քաղաքականությունը, ապա ԵՄ-ին նրա անդամակցությունն ավելի ու ավելի անիրատեսական կդառնա»:
Միաժամանակ Հանն ընդգծել Է, որ «Թուրքիան Էրդողանը չԷ, անդամակցության գործընթացը միշտ ներառում Է ամբողջ հասարակությունը»: Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, «ափսոսանք Է հարուցում այն, որ եվրոպամետ տրամադրված թուրքերը ներկայում չեն կարողանում ձայն ստանալ»: Եվրակոմիսարը նաեւ նշել Է, որ Թուրքիայի Սահմանադրության մեջ ուղղումներ կատարելու շուրջ պլանավորված հանրաքվեն «նահանջ Է Եվրոպայից»:
Անդրադառնալով ԵՄ-ին երկրի միանալու շուրջ բանակցությունների դադարեցման հնարավորությանը, Հանը նշել Է, որ նման որոշումն ընդունում են Եվրամիության անդամ պետությունները, որոնք դեկտեմբերին հանդես են եկել երկխոսությունը շարունակելու օգտին: «Վերջերս տեղի ունեցած իրադարձությունների լույսով ցանկացած ժամանակ կարող Է տեղի ունենալ իրադրության վերագնահատում: Քայլը անդամ երկրներինն Է»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual Bonds
2
Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Inves...
3
The results of the second Junius financial literacy competition have been summarized
4
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
5
Scholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program



