Ֆիյոնը հիշեցրել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին եւ Ղրիմը համեմատել է Կոսովոյի հետ
МЕЖДУНАРОДНОЕ Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես Է լուծվել Կոսովոյի անկախության հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը:
«ՉԷ որ մենք նույնպես փոխեցինք սահմանները: Օրինակ՝ նման բան տեղի ունեցավ Կոսովոյի հետ: Գոյություն ունի հիմնարար սկզբունք, ըստ որի ժողովուրդներն ունեն իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք: Եվ լինում են սահմաններ, որոնք ժամանակին որոշվել են անթույլատրելի կերպով»,- ասել Է նա մարտի 20-ին կայացած հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնց մասնակցել են պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդները:
Չնայած պետական միջոցների վատնման մեղադրանքներին, Ֆիյոնը մնում Է Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի առաջատարներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
2
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
3
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...
4
Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст»
5
Почему Россия наказывает армянский народ? «Паст»



