Ֆիյոնը հիշեցրել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին եւ Ղրիմը համեմատել է Կոսովոյի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուսաստանին Ղրիմի միանալու հետ կապված իրադրությունը քննարկելիս անհրաժեշտ Է հիշել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ այն մասին, թե իր ժամանակին ինչպես Է լուծվել Կոսովոյի անկախության հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը:
«ՉԷ որ մենք նույնպես փոխեցինք սահմանները: Օրինակ՝ նման բան տեղի ունեցավ Կոսովոյի հետ: Գոյություն ունի հիմնարար սկզբունք, ըստ որի ժողովուրդներն ունեն իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունք: Եվ լինում են սահմաններ, որոնք ժամանակին որոշվել են անթույլատրելի կերպով»,- ասել Է նա մարտի 20-ին կայացած հեռուստաբանավեճերի ընթացքում, որոնց մասնակցել են պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդները:
Չնայած պետական միջոցների վատնման մեղադրանքներին, Ֆիյոնը մնում Է Ֆրանսիայում նախագահական ընտրարշավի առաջատարներից մեկը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



