Սիրիական հակաօդային պաշտպանությունն իսրայելական անօդաչու Է խփել
МЕЖДУНАРОДНОЕԴամասկոսը հայտարարում Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական անօդաչու թռչող ապարատ են խփել Էլ Քունեյթրա քաղաքի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որը, որոշ տվյալներով, կապված Է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման հետ:
Սիրիական կողմը պնդում Է, որ ապարատը խփվել Է այն բանից հատո, երբ խախտել Է երկրի օդային տարածությունը:
Իսրայելի բանակը հաստատել Է տակտիկական հետախուզական անօդաչու թռչող սարքի կորուստը Սիրիայում: «Տակտիկական անօդաչու թռչող սարքը կորսվել Է, պատահարի հանգամանքները պարզվում են»,- նշել են բանակի մամուլի ծառայությունում:
Իր հերթին, իսրայելական Jerusalem Post հրատարակությունը, վկայակոչելով Թել Ավիվի աղբյուրներ, գրում Է, որ անօդաչուն իրոք ընկել Է, բայց չի խփվել:
Էլ Քունեյթրա քաղաքը XX դարի 70-ական թվականներից գտնվում Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի միջեւ ընկած չեզոք ապառազմականացված գոտում, որը վերահսկում են ՄԱԿ-ի ուժերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



