Սիրիական հակաօդային պաշտպանությունն իսրայելական անօդաչու Է խփել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴամասկոսը հայտարարում Է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերն իսրայելական անօդաչու թռչող ապարատ են խփել Էլ Քունեյթրա քաղաքի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 21-ին հայտնել Է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը, որը, որոշ տվյալներով, կապված Է շիաների «Հըզբոլլահ» խմբավորման հետ:
Սիրիական կողմը պնդում Է, որ ապարատը խփվել Է այն բանից հատո, երբ խախտել Է երկրի օդային տարածությունը:
Իսրայելի բանակը հաստատել Է տակտիկական հետախուզական անօդաչու թռչող սարքի կորուստը Սիրիայում: «Տակտիկական անօդաչու թռչող սարքը կորսվել Է, պատահարի հանգամանքները պարզվում են»,- նշել են բանակի մամուլի ծառայությունում:
Իր հերթին, իսրայելական Jerusalem Post հրատարակությունը, վկայակոչելով Թել Ավիվի աղբյուրներ, գրում Է, որ անօդաչուն իրոք ընկել Է, բայց չի խփվել:
Էլ Քունեյթրա քաղաքը XX դարի 70-ական թվականներից գտնվում Է Իսրայելի եւ Սիրիայի սահմանի միջեւ ընկած չեզոք ապառազմականացված գոտում, որը վերահսկում են ՄԱԿ-ի ուժերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



