Ծխելը թողնելու ոչ դեղորայքային միջոց
ФОТОՄասնագետները պնդում են, որ օմեգա-3 պարունակող սննդային հավելումները կարող են օգնել ծխողներին ազատվել վնասակար սովորությունից: Ճարպաթթուների կիրառումը նվազեցնում է նիկոտինի հանդեպ ունեցած հակումը՝ հայտնում են իսրայելցի գիտնականները:
Ծխողները, ովքեր ամեն օր 1 ամսվա ընթացքում ստացել են Օմեգա-3-ի պարկուճներ, 11 %-ով կրճատել են սիգարետի օգտագործումը:
Ծխելը, ինչպես հայտնի է, նվազեցնում է ուղեղում անփոխարինելի ճարպաթթուների մակարդակը, ինչպիսին է Օմեգա-3-ը: Դրա պակասն ազդում է նյարդային բջիջների կառուցվածքի վրա:

Բացի վերը նշված հատկությունից, Օմեգա-3-ն ունի նաև մի շարք օգտակար հատկություններ: Այն կարգավորում է նյութափոխանակությունը, արյան ճնշումը, նվազեցնում է ուղեղի եւ սրտի կաթվածի հավանականությունը, բարձրացնում է դիմադրողականությունը: Ինչպես նաեւ լավացնում է ուղեղի աշխատանքը, մաքրում է մաշկը՝ դարձնում է փափուկ եւ ձիգ, մեծացնում տեստոստերոնի սինթեզը, իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, անոթները պահպանում նորմալ վիճակում, բարելավում է սրտանոթային համակարգը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...
5
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна



