Երկու տղամարդ, ներկայանալով որպես թաղապետարանի աշխատակից, փորձեցին խոչընդոտել իմ քարոզարշավը. Տիգրան Սարգսյան
ИНТЕРВЬЮՓաստաբան, «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Տիգրան Սարգսյանի քարոզարշավը փորձել են խանգարել: Այս մասին նա հայտնեց Past.am-ի հետ զրույցում:
Սկզբում, ըստ Սարգսյանի, հարձակման է ենթարկվել նրա ֆեյսբուքյան էջը, սակայն այդ խնդիրը հաջողվել է կարգավորել: Կոմիտաս-Գյուլբենկյան փողոցների մերձակայքում էլ պատռել են Տիգրան Սարգսյանի նախընտրական պաստառները։ «Երկու տղամարդ, ներկայանալով որպես թաղապետարանի աշխատակից, փորձեցին խոչընդոտել իմ քարոզարշավը և ստացան արժանի հակահարված: Ոստիկանությունում նյութեր են պատրաստվում՝ քրեական գործ հարուցելու համար: Այդ մարդկանց լուսանկարներն ունենք: Ընտրարշավին խոչընդոտելը Քրեական օրենսգրքով հետապնդվում է: Բացի այդ, նրանք կարող են պատժվել իշխանության յուրացման հատկանիշներով, եթե պարզվի, որ թաղապետարանի աշխատակիցներ չեն»,- նշեց թեկնածուն:
Տիգրան Սարգսյանն ասաց, որ անձամբ շրջում է Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ համայնքներում, մոտենում քաղաքացիներին, բարևում, ներկայանում և ներկայացնում իր առաջարկները: «Ես քաղաքացուն պայմանագիր կնքելու առաջարկ եմ անում: Պայմանագրի պայմաններն են՝
1. Պաշտանավարման ողջ ընթացքում չեմ փոխելու բնակության հասցես՝ ք. Երևան, Բակունցի 1, բն. 5 և հեռախոսահամարս՝ 094 17-16-70:
2. Օրենսդրական փոփոխությունների ճանապարհով հասնելու եմ նրան, որ արգելվի պարտավորությունների դիմաց քաղաքացու բնակարանի բռնագանձումը: Անհրաժեշտ է դադարեցնել բանկերի կողմից քաղաքացիների համատարած ունեզրկման գործընթացը:
3. Օրենսդրական փոփոխությունների ճանապարհով հասնելու եմ նրան, որ երևանցին տրանսպորտում կռացած ու ծռված չերթևեկի, սա մեզ վայել չէ:
4. Պաշտոնավարման ողջ ընթացքում ունենալու եմ քաղաքացիներին իրավական, սոցիալական աջակցություն ցույց տվող մշտական գործող գրասենյակներ: Կենտրոնները կգործեն Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ համայնքներում:
5. Պաշտոնավարման ողջ ընթացքում պարտավորվում եմ ընտրողներիս խնդիրների վերաբերյալ պատգամավորական հարցումներով ու միջնորդություններով դիմել պետական մարմիններին:
6. Ազգային ժողովում պարտավորվում եմ ներկայացնել հայ մարդու կյանքը բարելավող օրինագծեր և ընդդիմանալ ցանկացած անարդար ու կամայական որոշման դեմ»,-հայտարարեց թիվ 2 ընտրատարածքում ՀՎԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն:
Լևոն Փանոսյան
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



