Սիցիլիայի եպիսկոպոսը մաֆիոզներին արգելել Է կնքահայր դառնալ
МЕЖДУНАРОДНОЕՍիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելել Է կնքահայր լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մաֆիան միշտ օգտագործել Է «կնքահայր» տերմինը, որպեսզի կրոնական հեղինակությամբ օժտի իր պարագլուխներին, մինչդեռ իրականում այս երկու աշխարհներն անհամատեղելի են»,- հայտարարել Է հոգեւոր պետը, որի խոսքը մեջբերում Է The Guardian թերթը: Թեմի հովվապետը, սակայն, ընդգծել Է, որ իր դեկրետը չի փակում ապաշխարանքի ուղին այն մաֆիականների համար, ովքեր «կընդունեն սխալները եւ ներում կխնդրեն այն ամեն վատի համար, ինչ արել են»:
Պենիզիի թեմի մեջ Է մտնում նաեւ Կոռլեոնե քաղաքը, որտեղից սերվել Է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի՝ դրա վրա հիմնված ֆիլմի գլխավոր հերոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



