Սիցիլիայի եպիսկոպոսը մաֆիոզներին արգելել Է կնքահայր դառնալ
INTERNATIONAL NEWSՍիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելել Է կնքահայր լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մաֆիան միշտ օգտագործել Է «կնքահայր» տերմինը, որպեսզի կրոնական հեղինակությամբ օժտի իր պարագլուխներին, մինչդեռ իրականում այս երկու աշխարհներն անհամատեղելի են»,- հայտարարել Է հոգեւոր պետը, որի խոսքը մեջբերում Է The Guardian թերթը: Թեմի հովվապետը, սակայն, ընդգծել Է, որ իր դեկրետը չի փակում ապաշխարանքի ուղին այն մաֆիականների համար, ովքեր «կընդունեն սխալները եւ ներում կխնդրեն այն ամեն վատի համար, ինչ արել են»:
Պենիզիի թեմի մեջ Է մտնում նաեւ Կոռլեոնե քաղաքը, որտեղից սերվել Է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի՝ դրա վրա հիմնված ֆիլմի գլխավոր հերոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



