Գիշատիչը հարձակվել է 19-ամյա ֆուտբոլիստի վրա, երբ վերջինս վազելիս է եղել Զամբեզի գետի ափի երկայնքով
ОБЩЕСТВОՄոզամբիկում բնակվող ֆուտբոլիստ Էստեվաո Ալբերտո Ժինոն դարձել է կոկորդիլոսի հարձակման զոհ: Այս մասին հայտնում է 101 Great Goals կայքը:
Նշվում է, որ գիշատիչը հարձակվել է 19-ամյա Ժինոյի վրա, երբ վերջինս վազելիս է եղել Զամբեզի գետի ափի երկայնքով:
«Կոկորդիլոսը հանկարծակիորեն դուրս է եկել ջրից, բռնել Էստեվաոին գոտկատեղից, ինչից հետո նորից մտել ջրի մեջ: Նրա ընկերները շատ են վախեցել. նրանք աղաղակներ են լսել, բայց ոչ մի բան չեն կարողացել անել: Կոկորդիլոսը 5 մետր երկարություն է ունեցել», - պատմել է Էստեվաոյի թիմի մարզիչ Էդի Կարվալիոն:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը խաղացել է «Ատլետիկո Մինեյրո Դե Տետե» սիրողական ակումբի կազմում, և մահվան պահին նա 19 տարեկան է եղել:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



