Գիշատիչը հարձակվել է 19-ամյա ֆուտբոլիստի վրա, երբ վերջինս վազելիս է եղել Զամբեզի գետի ափի երկայնքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոզամբիկում բնակվող ֆուտբոլիստ Էստեվաո Ալբերտո Ժինոն դարձել է կոկորդիլոսի հարձակման զոհ: Այս մասին հայտնում է 101 Great Goals կայքը:
Նշվում է, որ գիշատիչը հարձակվել է 19-ամյա Ժինոյի վրա, երբ վերջինս վազելիս է եղել Զամբեզի գետի ափի երկայնքով:
«Կոկորդիլոսը հանկարծակիորեն դուրս է եկել ջրից, բռնել Էստեվաոին գոտկատեղից, ինչից հետո նորից մտել ջրի մեջ: Նրա ընկերները շատ են վախեցել. նրանք աղաղակներ են լսել, բայց ոչ մի բան չեն կարողացել անել: Կոկորդիլոսը 5 մետր երկարություն է ունեցել», - պատմել է Էստեվաոյի թիմի մարզիչ Էդի Կարվալիոն:
Հայտնի է, որ ֆուտբոլիստը խաղացել է «Ատլետիկո Մինեյրո Դե Տետե» սիրողական ակումբի կազմում, և մահվան պահին նա 19 տարեկան է եղել:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



