Էնրիկե. Ինյեստան անձամբ պետք է որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ
СПОРТ«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է թիմի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հետ նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Պետք է հավատալ այն ամենին, ինչ ասում է Ինյեստան:
Մոտենալով կարիերայիդ ավարտին՝ դու երկու տարբերակ ես ունենում. կա՛մ ավարտել այն «Բարսելոնայում», կա՛մ՝ որևէ նոր բան փորձել, ինչպես վարվեց Չավին:
Իր ապագայի մասին որոշումը պետք է կայացնի անձամբ Ինյեստան»,- Էնրիկեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ինյեստայի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 32-ամյա կիսապաշտպանը կերկարաձգի պայմանագիրը 2 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



